Ռուբլին կայունացնում է դիրքերը ՌԴ ԿԲ կողմից տոկոսադրույքն իջեցնելուց հետո
SOCIETYՀունիսի 16-ին Մոսկովյան արժույթի բորսայում դոլարի փոխարժեքը 54 ռուբլու ցուցանիշից ցած է իջել՝ կազմելով 53.866 ռուբլի, ինչը 63.4 կոպեկով քիչ է նախօրեին կայացած սակարկությունների ցուցանիշից։
Միաժամանակ եվրոյի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց եւ կազմել 60.966 ռուբլի, ինչը 51.5 կոպեկով էժան է հունիսի 15-ին գրանցած ցուցանիշից։
Մոսկովյան բորսայում դոլարի արժեքը Երեւանի ժամանակով ժամը 11։45-ին կազմել է 54.094 ռուբլի, իսկ եվրոյինը՝ 61.09 ռուբլի, գրում է ՌԲԿ-ն։
Վերլուծաբանները ռուբլու դիրքերի կայունացում պայմանավորում են ՌԴ ԿԲ կողմից առանցքային դրույքը 12.5 տոկոսից 11.5 տոկոսի իջեցնելու որոշմամբ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



