«Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Կալկինը դարձավ 37 տարեկան. ինչպե՞ս է տարիների ընթացքում փոխվել դերասանը (ֆոտո)
LIFE
Երեւի այս աշխարհում չկա մեկը, որ տեսած չլինի ռեժիսոր Քրիս Կոլամբուսի «Տանը միայնակ» ֆիլմը, որը փոքրիկ, բայց հնրամիտ մի տղայի՝ Քեւինի մասին է. Ծնողների անփությության պատճառով միայնակ տանը մնացած փոքրիկը հնարամտորեն կարողանում է պաշտպանել իրեն եւ իրենց տունը կողոպտիչներից՝ հաղթահարելով ցանկացած դժվարություն:
Ֆիլմում 10-ամյա Քեւինին մարմնավորում է դերասան Մաքոլեյ Կալկինը, որն այսօր՝ օգոստոսի 26-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:
Մաքոլեյը Հոլիվուդի պատմության ամենահաջողակ փոքրիկ դերասաններից է եղել: Վաղ հասակից նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած ֆիլմերում, ինչպիսիք են վերը նշված «Տանը միայնակ» ֆիլմերի շարքը, «Իմ դուստրը», «Լավ տղան», «Հարուստ Ռիչին» եւ այլ ֆիլմերը:
Սակայն բոլորի կողմից սիրված գեղեցկադեմ տղայի հասունացման շրջանը, կարծես թե, այնքան էլ գեղեցիկ չէր, որքան նրա մասնակցությամբ ֆիլմերը:
17 տարեկանում Կալկինն ամուսնանում է դերասանուհի Ռեյչել Մայների հետ, սակայն նրանց ամուսնությունը տեւեց ընդամենը 2 տարի, հետո նա սկսեց հանդիպել դերասանուհի Միլա Կունիսի հետ, որի հետ, սակայն, կրկին երկար հարաբերություններ չունեցավ:
2008 թ-ին ավտովթարից մահացավ Մաքոլեյի ավագ քույրը՝ Դակոտան:
2012 թ-ին մամուլում հաղորդագրություն տարածվեց, թե երիտասարդ դերասանը փորձել է ինքնասպանության դիմել՝ օտագործելով ահռելի քանակությամբ դեղորայք: Ասում էին՝ պատճառը խորը դեպրեսիան էր: Առհասարակ, հասուն տարիքում Մաքոլեյի անունը հաճախ սկսեցին կապել թմրանյութերի հետ՝ ակտիվորեն քննարկելով դերասանի ոչ սթափ եւ անխնամ տեսքը: Սակայն վերջերս դերասանի երկրպագուներին ուրախացրեցին նրա նոր ու թարմ լուսանկարները:
Դե, հուսանք Մաքոլեյ Կալկինի կյանքում ամեն ինչ հարթ է այս շրջանում: Իսկ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե տարիների ընթացքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել փոքրիկ Քեւինը:




















































