Թրամփի խորհրդական Սեբաստիան Գորկան այլևս չի աշխատի Սպիտակ տանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախագահի խորհրդական Սեբաստիան Գորկան լքել է Սպիտակ տունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը հաստատել է CNN-ի աղբյուրը:
Ազգայնական և ծայրահեղ աջական Գորկան համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի դաշնակիցը: Բենոնը Սպիտակ տանն աշխատանքը թողել է անցած շաբաթ:
CNN-ը նշում է, որ դեռևս հստակ չէ, թե արդյոք Գորկային աշխատանքից ազատել են, թե նա իր կամքով է հեռանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



