ԱՄՆ նախագահի խորհրդական Սեբաստյան Գորկան հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ահաբեկչությանը հակազդելու հարցերով խորհրդական Սեբաստյան Գորկան հրաժարական է տվել, հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ Գորկան Թրամփի ամենաթունդ կողմնակիցներից մեկն էր։ Նա հաճախ է լրատվամիջոցներում ելույթ ունեցել՝ հրապարակայնորեն պաշտպանելով նախագահի քաղաքականությունը։
Հուլիսին Գորկան MSNBC եւ CNN հեռուստաալիքներին տված հարցազրույցների ժամանակ իր ագրեսիվ վարքը բացատրել է նրանով, որ ցանկանում է Թրամփին կեղծ տեղեկություններից պաշտպանող «փիթբուլ» դառնալ։
Հեռուստաալիքը նշում է, որ Գորկայի հրաժարականը Սպիտակ տանը Թրամփի մտերիմ մարդկանց պաշտոնաթողության շարքից է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



