Ամենի ինչ հալվեի(ալոե) մասին
LIFE
Հալվեի հյութը բարձրացնում է իմունիտետը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին, և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում: Հալվեն օգտագործում են այրվածքների բուժման համար: Լվացած հալվեի տերևը մի քիչ ճզմեք վիրակապի վրա և դրեք այրվածքի մակերեսին:
Հալվեից կարելի է պատրաստել դեմքի քսուք: Վերցրեք 1 ճաշի գդալ հալվեի հյութ և թթվասեր, ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք մինչ դառնա համասեռ: Քսեք մաքուր դեմքի և վզի մաշկին, պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով: Ձեր մաշկը կլինի առողջ և գեղեցիկ:
Օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել հալվեի հյութի և մեղրի խառնուրդով: Հալվեի հյութ ստանալու համար կտրեք մի քանի տերև, հյութը ճզմեք բաժակի մեջ, խառնեք նույն քանակության մեղրին, ընդունեք 1/3 գդալ ուտելուց կես ժամ առաջ՝ օրը 3 անգամ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է: Հարբուխի դեպքում հալվեի հյութը կաթեցրեք քթի մեջ: Կրկնեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ: Կոկորդի ցավի դեպքում շատ լավ օգնում են գոլ ջրով և հալվեի հյութով ողողումները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































