Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի
INTERNATIONAL NEWSՎրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



