«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին. Tert.am Life
LIFE
Tert.am Life-ը գրում է.
Ավետ Բարսեղյանի հեքիաթն արդեն իրականություն է. դուստրը լիովին փոխել է հայրիկի կյանքը, ի վերջո, նրա անունը պատահական չի ընտրված` Լուսե: Փոքրիկն այսօր դարձավ 1 տարեկան։ Դստեր առաջին տարեդարձի առթիվ հայրիկը նրան երգ է նվիրել։ Ավետի խոսքերով գրված երգը լավագույնս արտահայտում է կուտակված զգացմունքները, որոնց մասին հաղորդավարը, գրեթե, չի խոսում հանրային տիրույթում։
Դստեր տարեդարձի օրը Ավետը բացառություն է արել Tert.am Life-ի ընթերցողների համար և խոսել դստեր ու նրան նվիրած երգի մասին։
«Հեքիաթ աղջիկ, դու իմ Լուսե, ինչքան երկար եմ քեզ սպասել». այս խոսքերն ու ամբողջ երգը Ավետը գրել է դեռևս 1 տարի առաջ՝ առաջնեկի ծննդյան գիշերը։ Երգը ծնվել է Լուսեի հետ. «Լուսեի լույս աշխարհ է գալուց հետո առաջինն այս երգի հնչյուններն են եղել։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ 1 տարի անց ես ու Նիկը որոշեցինք, որ Անդրեն կատարի այն, որովհետև իմ կյանքի ամենակարևոր` ճակատագրական երգերը նա է կատարել։ Դրանք էին «Իմ սերը քեզ»–ը, «Սրտի արևը», որը ես Անիին նվիրեցի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




















































