Նույնիսկ մի քանի կիլոգրամ գիրացումը կարող է վտանգավոր լինել
LIFE
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ճարպակալումն ու ավելորդ կիլոգրամները կարող են լուրջ առողջական խնդիրների առաջացման պատճառ դառնալ, սակայն շատ քչերն են տեղյակ, որ նույնիսկ ավելորդ 2-5 կիլոգրամը կարող է չափազանց վտանգավոր լինել առողջության համար:
Ինչպես տեղեկացնում է MedicalDaily-ն՝ ճարպակալումը բարձրացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի, կաթվածի, քնի խանգարումների, շնչառական մի շարք խնդիրների և այլ հիվանդությունների զարգացման ռիսկային գործոնը:
Աղբյուրի հաղորդմամբ` ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի՝ 18-ից 48 տարեկան մասնակիցների հետ անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում մի շարք գիտնականներից բաղկացած խումբը 8 շաբաթվա ընթացքում 2 կգ-ից սկսած ավելորդ քաշ հավաքած առողջ երիտասարդների մոտ զարկերակային բարձր ճնշում է հայտնաբերել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































