Ուշադրություն` նստակյաց աշխատողներին
LIFE
Մասնագետները տեղեկացնում են, որ սպորտն անհրաժեշտ է բոլորին: Բայց ինչպե՞ս ժամանակ գտնել մարզվելու համար, եթե աշխատանքի վայրում խիստ զբաղված եք: Փորձեք թեթև մարմնամարզություն անել հենց աշխատելու ժամանակ: Առաջարկում ենք ֆիզիկական ակտիվության տարբերակ, որը կօգնի ծախսել կալորիաները հենց աշխատավայրում:
Նույնիսկ նստած աշխատելիս հնարավոր է ավելի շատ շարժվելու միջոց գտնել: Առաջարկում ենք դրանցից մի քանիսը:
-
Աշխատասեղանից փստաթղթերն ու այլ իրերը հաճախ պահեք պահարանում, որը հեռու է գտնվում ձեզնից:
-
Ձեր աշխատասենյակից մյուս աշխատասենյակ զանգելու փոխարեն գնացեք այնտեղ:
-
Եթե գործընկերներից մեկի ծննդյան օրն է, նրա հետ գնումների գնացեք և օգնեք սեղան պատրաստել:
-
Աշխատասենյակում ծաղիկները ջրելու պարտականությունը ձեր վրա վերցրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































