Ուշադրություն` մայրիկներին: Ե՞րբ է երեխան պատրաստ դպրոց գնալուն
LIFE
Մասնագետներն առաջարկում են մի քանի անսովոր մեթոդներ, թե ինչպե՞ս ստուգել երեխայի պատրաստ լինելը դպրոցին:
1. Ստուգել երեխայի նստելու կարողությունը: Երեխային հանձնարարել 5 սմ տրամագծով շրջան նկարել: Եթե նա դա նկարում է առանց առարկության և ստացվում է հաջողված շրջանագիծ, ուրեմն երեխան պատրաստ է դպրոցին:
2. Մարդ նկարել: Համարվում է, որ երեխան 6 տարեկանում արդեն հիանալի կկատարի այդ առաջադրանքը: Եթե նկարը ստացվում է մարդու նման, ապա երեխան արդեն պատրաստ է դպրոց գնալուն:
3.Ֆիզիկական զարգացման թեստ: Որոշ երկրներում երեխաներին առաջարկում են աջ ձեռքով բռնել ձախ ականջը և հակառակը: Եթե ստացվում է, ապա երեխան այլևս մանկապարտեզում անելիք չունի:
4. Կաթնատամների թափվելը: Ընկած ատամը ցույց է տալիս, որ երեխայի գանգն արդեն ունի պահանջվող չափեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































