Մթերքներ, որոնք առավել օգտակար են երեխաների համար
LIFE
Մասնագետները հավաստիացնում են, որ ճիշտ սնվելը շատ կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն, իսկ առողջարար մթերքերը նպաստում են երեխայի օրգանիզմի նորմալ աճին ու նրա ուղեղի ճիշտ զարգացմանը:
Ցանկացած միրգ ու բանջարեղեն, ինչպես նաեւ ձուկն ու անյուղ միսն օգտակար են երեխաների համար, սակայն կան մթերքներ, որոնք մասնագետների կարծիքով, պարզապես անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի. Ձկան յուղոտ տեսակներ Սկումբրիան, թունան, սաղմոնը եւ ձկների այլ տեսակները հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք վերահսկում են նեյրոնների գործունեությունը:
Իսկ սարդինա ձկնատեսակն ավելի մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ է պարունակում՝ մասնավորապես B12, ինչը թույլ է տալիս կանխել դեպրեսիան ու ամրացնել երեխայի նյարդային համակարգը: Հունական ընկույզ Հունական ընկույզն անհրաժեշտ է տեղեկությունները յուրացնելու եւ մտավոր գործառույթներն ամրապնդելու համար: Բացի դրանից, դրանց կազմում պարունակվող ճարպերը համարվում են օգտակար ընդհանուր առողջության եւ, մասնավորապես, սրտանոթային համակարգի համար:
Սպանախ Սպանախը գիտությանը հայտնի ամենաօգտակար բանջարեղենից է: Այդ բանջարեղենի մեկ բաժակը պարունակում է վիտամին E-ի օրական նորմայի 15 տոկոսը, նաեւ պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու ու B խմբի այլ վիտամիններ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































