Մթերքներ, որոնք պարունակում են բացասական կալորիականություն
LIFE
Բոլոր սննդաբանները միաձայն պնդում են, որ արագ նիհարելու ամենաարդյունավետ միջոցը բացասական կալորիականությամբ մթերքների հաճախակի օգտագործումն է: Վերջինիս նիհարեցնող գաղտնիքը մանրաթելի մեջ է, որը նպաստում է մարսողությանը, միևնույն ժամանակ ինքը չի մարսվում, և օրգանիզմը շատ կալորիա է ծախսում այն մարսելու համար:
Ջուր
Պարզվում է, որ 0 կալորիա միայն ջուրն է պարունակում: Ահա, թե ինչու են սննդաբանները խորհուրդ տալիս օրական երկու լիտր ջուր խմել:
Կաղամբ
Նիհարելուն նպաստում է ոչ միայն սովորական սպիտակ կացամբը, այլև գունավորը, ծաղկակաղամբը և բրոկոլին:
Նեխուր
Նիհարելու համար բոլոր օգտակար մթերքների մեջ այն առաջատարն է:
Թուրինջ
Թուրինջը արագացնում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով էլ հնարավոր է լինում ազատվել ավելորդ կալորիաներից:
Սունկ
Սունկը բարելավում է մարսողությունը, մաքրում օրգանիզմն ու ամրացնում իմունիտետը` շնորհիվ մի շարք օգտակար տարրերի: Լոռամիրգ Լոռամիրգը C վիտամինի հրաշալի աղբյուր է, ինչպես նաեւ մանրաթելերի, մանգանի, հակաօքսիդանտների:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































