Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեծ ինտենսիվությամբ և օպերատիվությամբ ընթանում են հրդեհի հետմարման աշխատանքները

SOCIETY

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ: Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նոր օջախների վերածվել:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարաները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություններ, հետախուզումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր հայտնաբերվում և չեզոքացվում է միջինը մոտ 100 ծխացող` հրդեհի բռնկման պոտենցիալ օջախ: Հետմարման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները և աշխատակիցները: Աշխատանքներին ներգրավված է զգալի մարդկային ռեսուրս և հատուկ տեխնիկա: Հետմարման աշխատանքների համար առաջին անգամ օգտագործվում է նաև ՀՀ ԱԻ նախարության հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նորագույն տեխնիկան:

Բարձր հրդեհավտանգությանը նպաստում են հանրապետությունում գերակայող բարձր ջերմային ֆոնը և ոչ անձրևային եղանակը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ներկայացնելով հրդեհի հետմարման աշխատանքների ողջ ծավալը, առանձնացրել է բնական, հատկապես ռելիեֆային առանձնահատկությունները, որոնք բարդացնում են բռնկված հրդեհի վերջնական մարման աշխատանքները: Արգելոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին և քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն մասնակցել են և շարունակում են պայքարել հրդեհի դեմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հայտնել է, որ կան ծխացող բազմաթիվ օջախներ, որոնք փրկարարների դիտակետերից հետախուզման միջոցով հայտնաբերվում են ու մարվում, և ամբողջ տարածքը գտնվում է շուրջօրյա վերահսկման ներքո:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների նախնական տվյալները, նշել է, որ հրդեհն ընդգրկել էր արգելոցի մոտ 1600 հեկտար տարածքը, սակայն հրդեհված տարածքներում առկա են չվնասված կղզյակներ, որոնք կենդանիների համար ապաստարան են դարձել, ինչը հետագայում կնպաստի անտառային էկոհամակարգի բնական վերականգնմանը: Խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրվել, կորուստներ կարող են լինել որոշ սողունների և անողնաշարավոր կենդանիների մոտ: Ըստ Ա. Աղասյանի, չնայած ընթանում են վնասի չափերի գնահատման աշխատանքներ, սակայն այն լիարժեք հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ տարվա գարնանը` ծառերի վիճակը գնահատելուց հետո, քանի որ խոտածածկ տարածքում հրդեհի արագ տարածման հերտևանքով շատ ծառերի բներ չեն հասցրել վնասվել:

«Խոսրովի անառ» պետական արգելոցում իրականացվող աշխատանքներին մշտապես հետևում են ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California