ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել չորս երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը. Fox News
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակել չորս պետությունների քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Համապատասխան նախաձեռնությունն արդեն պետդեպարտամենտում է, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյաներով՝ խոսքն այն երկրների մասին է, որոնք հրաժարվում են Վաշինգտոնի հետ համագործակցել արտաքսման հետ կապված՝ չեն ընդունում ԱՄՆ-ից արտաքսված անձանց կամ երկարաձգում են նրանց ընդունելու գործընթացը։
«Պետքարտուղարը տվյալ թեման քննարկում է այդ երկրների ներկայացուցիչների հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք ենթարկվեն եւ հետ վերցնեն իրենց քաղաքացիներին»,-ասել է պաշտոնյան։
The Washington Times-ի համաձայն՝ խոսքը Կամբոջայի, Էրիթրեայի, Գվինեայի եւ Սիերա Լեոնեի մասին է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



