Տարեսկզբից Բելգիայում ահաբեկչության հետ կապված շուրջ 190 գործ են հարուցել
INTERNATIONAL NEWSԲելգիայի դաշնային դատախազությունը տարեսկզբից ահաբեկչական գործունեության վերաբերյալ 189 գործ է հարուցել, միջինում՝ ամսական 23 նոր դոսյե։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով De Tijd-ը։
Նրա տվյալներով՝ սկսված քրեական հետախուզությունների թվով ռեկորդային է 2015 թվականը, երբ ահաբեկչական գործունեության մեջ կասկածյալների դեմ ընդհանոււր առմամբ 313 գործ է հարուցվել։ Հիմնականում դա կապված է եղել Բելգիայի քաղաքացիների հետ, որոնք Սիրիա պատերազմի են մեկնել։ Նոր հետաքննությունները հիմնականում կապված են տվյալ երկրում մեծացած ահաբեկիչների հետ՝ երիտասարդների թվից, որոնք երբեք Սիրիա չեն մեկնել։
Ավելի վաղ Բելգիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2017 թվականի դրությամբ՝ թագավորությունում 18 հազար 884 մարդ է գրանցվել ոստիկանության տվյալների բազայում, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ։ Դա 10 անգամ գերազանցում է 2010 թվականի տվյալները։



