Ամուսնության համար լավագույն տարիքը ըստ կենդանակերպի
LIFE
Խոյեր․ Այս կենդանակերպի տակ ծնված մարդկանց համբերատար ոչ մի կերպ չես կարող անվանել։ Յուրաքանչյուր սպասում նրանց բարկացնում է։ Նրանք միշտ շտապում են և որոշում կայացնում պահի տակ։ Նրանք հիմնականում շուտ են ամուսնանում, ընկերություն անելուց մի քանի ամիս հետո, սակայն աստղերը խորհուրդ են տալիս կանգ առնել և մտածել. արդյո՞ք նման ամուսնությունն երջանկություն և հարմարավետություն կբերի երկարաժամկետ հեռանկարում։
Ցուլ։ Ցուլերն ավելի կայուն են և դանդաղկոտ։ Նրանք հավատում են հավիտենական սիրուն։ Որպեսզի ճիշտ զուգընկեր գտնեն, նրանք պատրաստ են հաճախ փոխել զուգընկերոջը, չշտապել ու սպասել։ Լուրջ հարաբերությունների համար լավագույն տարիքը +/- 30-ն է։
Երկվորյակներ։ Նրանք սիրում են երկրպագել զուգընկերոջը։ Նրանք տանել չեն կարողանում ձանձրույթը։ Նրանք կարող են մի քանի անգամ ամուսնանալ, կամ էլ նման քայլի դիմեն 36-ից հետո։
Խեցգետին։ Խեցգետինները իդեալականացնում են ամուսնության գաղափարը, դրա համար երազում են վաղ ամուսնության մասին, սակայն նրանց համար դժվար է հեռանալ հայրական օջախից։ Աստղերը խորհուրդ են տալիս ամուսնանալ 23-25 տարեկանում։
Առյուծ։ Եթե առյուծին թագավորական վերաբերվել, ապա նա արագ կերպով կսկսի մտածել պաշտոնական հարաբերությունների մասին։ Նրանք ամենահավատարիմ զուգընկերներից են համարվում։ Աստղերը խորհուրդ են տալիս ամուսնանալ 38-41 տարեկանում։
Կույս։ Նրանք ավելի շատ սիրում են կենտրոնանալ աշխատանքի վրա և անձնական կյանքը երկրորդ պլան մղել։ Ամուսնանալու համար լավագույն տարիքը կամ 24-24 տարեկան է, կամ 27-29։
Կշեռք։ Նրանք երազում են ամուսնանալ 20+ տարեկանում, անգամ եթե նրանք վստահ չեն իրենց ընտրության հարցում։ Դրա համար նրանց մոտ ամուսնալուծությունը նորմալ է դիտվում։ Հիմնականում նրանք երջանիկ են լինում երրորդ ամուսնությունից հետո։
Կարիճ։ Նրանք զգացմունքային են։ Հիմնական խնդիրը նրանց մոտ վստահությունն է։ Նրանք պատրաստ են առողջ հարաբերությունների ունենալ ցանկացած տարիքում։
Աղեղնավոր։ Ամենաազատատենչ կենդանակերպի նշաններն են։ Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ հիմնականում ամուսնանում են 35 կամ էլ ավելի բարձր տարիքում։
Այծեղջյուր։ Նրան հիմնականում ամուսնանում են մինչև 25 տարեկան, քանի որ նրանք կարողանում են պարտականություն ստանձնել։ Նրանց համար կարևոր է, որ շրջապատը հիանա իրենց ընտանիքով։
Ջրհոս։ Նրանք ազատություն են սիրում։ Նրանք կարող են մի քանի անգամ ամուսնանալ ու երջանիկ լինել։ Նրանք սիրում են, ինչպես աղեղնավորները, յուրահատուկ լինել։ Նրանք հիմնականում ամուսնանում են 40-45 տարեկանում։
Ձկներ։ Հարազատ հոգի փնտրելու գործընթացը նրանց մոտ երկար է տևում։ Աստղերը խորհուրդ են տալիս ամուսնանալ մինչև 27 տարեկան։
Թարգմանությունը՝ Boomnews.am




















































