Էկոնոմիկայի նախարարը Տիգրան Սարգսյանի նշանակումը շահավետ է համարում Հայաստանի և ԵԱՏՄ-ի համար
SOCIETYՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավատացած է, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում կկարողանա նպաստել հնարավորինս ազատականացված տնտեսական հարաբերությունների հաստատմանը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույÖ �ում ասաց նախարարը: «Ես կարծում եմ, որ բավականին փորձ կուտակած անձնավորություն է: Գտնում եմ, որ նա կնպաստի տնտեսական հարաբերությունները հնարավորինս ազատականացնելու Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը: Եվ, իրականում, իր ունեցած գիտելիքներն ու փորձը կօգտագործի այդ միության առավել արդյունավետ աշխատանքի համար»,-ասաց նախարարը:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին:



