«Սկզբում անտանելի բարդ էր». Արմինե Գաբրիելյանը` Փարիզում ապրելու և ամուսնու մասին
LIFE
Life.panorama.am-ը գրում է.
Արդեն երկու տարի է, ինչ «Եռաչափ սեր», «Քաղաքում», «Yere1», նաև «Ընտանեկան պատմություններ» նախագծերից հայտնի դերասանուհի Արմինե Գաբրիելյանն ապրում է Փարիզում, իսկ հարազատ երկրից հեռանալու միակ պատճառը սիրելի ամուսնու կողքին ապրելն է: Life.panorama.am-ը դերասանուհու հետ խոսել է ընտանեկան և աշխատանքային կյանքի մասին, ու նաև պարզել, թե ինչպես է ստեղծագործում օտար երկրում:
-Արմինե, ինչպե՞ս ստացվեց, որ մշտական բնակությամբ տեղափոխվեցիք Փարիզ:
-Ուսումս ավարտելու և սիրելի մասնագիտությամբ զբաղվելու ընթացքում, այնուամենայնիվ, հստակ հասկանում էի ընտանիք ունենալու կարևորության մասին: Ամուսինս ապրում էր Փարիզում, հետևաբար ես էլ մշտական բնակությամբ տեղափոխվեցի Փարիզ ու այստեղ ապրում եմ արդեն երկու տարի:
-Սիրելի մարդու հետ կարելի աշխարհի ծայրն էլ գնալ, բայց արդյոք դժվար չէր հայրենիքիցհեռանալն ու օտար երկրում բնակություն հաստատելը:
- Յուրաքանչյուր մարդ կայացնում է իր ընտրությունը. ես իմ ընտրության համար երջանիկ եմ և անտեսելով բոլոր դժվարությունները` մնում եմ հավատարիմ իմ ընտրությանը: Բնականաբար, ապրելը հայրենիքից հեռու իր բարդություններն ունի, բայց ես միայնակ չեմ:
Շարունակությունը՝ այստեղ:




















































