Սուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել
INTERNATIONAL NEWSՍուդանում՝ մայրաքաղաք Խարտումում գտնվող իր կեցավայրում, մահացած են գտել Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկուն, հայտնում է kommersant.ru-ն: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ դեսպանի մարմինը հայտնաբերվել է լողավազանում:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները տեղի ունեցածը դիտարկում են որպես դժբախտ պատահար:
Ոստիկանությունից Reuters գործակալությանը հայտնել են, որ դեսպանը ճնշման հետ խնդիրներ ուներ: Սուդանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Սերգեյ Կոնյաշինը հայտնել է RT-ին, որ Միրգայաս Շիրինսկին հայտնաբերվել է սրտային սուր անբավարարության նշաններով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



