Yerevan, 24.February.2026,
00
:
00
BREAKING


Հոգլանդի հայտարարությունը սառը ցնցուղ Բաքվի համար. ԼՂ խնդիրը շարունակվել է տասնամյակներ

INTERNATIONAL NEWS

Լեռնային Ղարաբաղը խնդիրը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր: Ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում: «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հոգլանդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակելով Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից:

Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ»,-նշված է կետերում և անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքին, որը պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար, տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքին: Նշվել է, որ կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: «Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,-նշված է կետերում:

Հոգլանդի խոսքով, այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը, դրանք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք էլ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմքում են. «Սա երկարատեւ քաղաքականություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ, սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է եւ ծավալուն, սակայն սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, եւ բոլոր կողմերը համաձայն են այս հարցում»:

Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միեւնույն է համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարեւորը»:

Հանդիպմանը ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել է այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի.

«Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի Հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը (դրանք ներառում են նաև ազգերի ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները-խմբ.): Տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված. դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue