ԱՄՆ-ում միջուկային լիցք կրող թեւավոր հրթիռ կստեղծեն
INTERNATIONAL NEWSLockheed Martin եւ Raytheon ամերիկյան կորպորացիները նոր թեւավոր հրթիռ կստեղծեն, որը կկարողանա միջուկային լիցք կրել՝ գործողությունների հեռահար շառավղով ռմբարկուների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը։
Նրա տվյալներով՝ նախ կկնքվի 900 մլն դոլարի պայմանագրիր՝ 54 ամսով։ Դրանից հետո ԱՄՆ ՌՕՈՒ-ն կընտրի այդ երկու ընկերություններից մեկը՝ 1000 հրթիռ արտադրելու համար։ Եվ նրանցից ոչ բոլորը միջուկային մարտագլխիկ կունենան։
ԱՄՆ ՌՕՈՒ նախարար Հեզեր Ուիլսոնն ասել է, որ «ԱՄՆ-ի հակառակորդների նկատմամբ գործում է զսպման քաղաքականությունը, որոնք կարող են գնահատել վտանգի աստիճանը»։ Նա նաեւ նշել է, որ «այդ զենքը թույլ կտա ընդլայնել ԱՄՆ ՌՕՈՒ-ի հնարավորությունները»։ Բացի այդ՝ նախարարը վստահ է, որ մոդեռնիզացումը ծախսերի տեսանկյունից արդյունավետ կլինի։



