ԱՄՆ-ն կխստացնի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցների օգնությամբ ուժեղացնել տնտեսական ճնշումը Վենեսուելայի կառավարության վրա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։
«ԱՄՆ-ն արդեն իրականացրել է թիրախային պատժամիջոցների երեք փուլ (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս) Մադուրոյի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ։ Եվ նման պատժամիջոցներն ավելի շատ կլինեն»,-Մայամիում ելույթի ժամանակ ասել է Փենսը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործել մինչեւ «Մադուրոյի ռեժիմը ազատ ու ազնիվ ընտրություններ անցկացնի, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնի վենեսուելացիների նկատմամբ ճնշումները»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



