Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԵմենում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Այս մասին հայտնում է ALJAZEERA-ն:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



