Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում 50 դպրոցականներ հոսպիտալացվել են չորեքշաբթի ամոնիակի բալոնի պայթելուց հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Indian Express պարբերականը։
Նրա տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սառցարանային պահեստում արտահոսքից հետո, որը գտնվում է Չհինդվարա շրջանում՝ մի քանի դպրոցների մերձակայքում։ Մոտակա դպրոցից մարդիկ տարհանվել են։ Տասնյակ դպրոցականներ իրենց վատ են զգացել եւ ուշագնաց են եղել։ Հիվանդանոցում նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել եւ դուրս գրել։
Բալոնի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Ըստ իրավապահների՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



