Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց
INTERNATIONAL NEWSԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ քանի դեռ Էրդողանը վարում է նման միապետական քաղաքականություն՝ Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Welt պարբերականը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետական է, նման ղեկավարություն ունեցող երկիրը չի կարող անդամակցել Եվրամիությանը նույնիսկ 2023-ին»,- ասել է Կուրցը:
«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



