Ռոնալդու. Անարդարությունը երբեք չի կոտրի ինձ
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իսպանիայի մարզական վճռաբեկ դատարանի որոշումը, որով նրա որակազրկումը հինգ խաղով մնացել է ուժի մեջ եւ չի կրճատվել:
«Հերթական անհասկանալի որոշումը: Բայց անարդարությունը երբեք չի կոտրի ինձ: Ես միշտ կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն:
Պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել երկու հանդիպում եւ խաղադաշտ կվերադառնա «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հեռացման դրվագում մրցավարին հրելու համար Ռոնալդուն որակազրկվել էր Սուպերգավաթի պատասխան խաղով եւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերի խաղերով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



