Տխրում եմ, երբ քուրդ բառն եմ օգտագործում․ Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հորդանանից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայի քրդերի հետ կապված խնդրին, ասել է․ «Սիրիայի Աֆրինում Թուրքիայի հետ համահունչ շարժվող քրդեր կան։ Իհարկե կան նաեւ քրդական PYD-ի հետեւորդներ։ Ես քուրդ բառն օգտագործելիս տխրում եմ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր քուրդ եղբայրների հետ որեւէ խնդիր չունենք։ Օրինակ, իմ երկրում մեր հետ միասին ապրող քուրդ եղբայրներ կան։ Չի կարելի բոլոր քրդերին համարել PKK-ի կողմնակից։ Նույն իրավիճակն է նաեւ Սիրիայի Աֆրինում։ Այնտեղ Թուրքիայի հետ շարժվող քրդական ցեղեր կան»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



