Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին
SOCIETYՍտամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում է տեղի ունեցել հայազգի Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, ով 1974-ին թուրքական բանակի կողմից մասնակցել է ռազմական գործողություններին Կիպրոսում և ճանաչվել «Կիպրոսի հերոս»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են կատարել։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



