ԱՄՆ դեսպանատանը ռուսաստանցիներին առաջարկել են այլ երկրներում ամերիկյան վիզա ստանալ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել ցանկացած այլ երկիր, ԱՄՆ-ի օրենքը դա չի արգելում։ Այս մասին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսություն։ Հյուպատոսության ծառայողն անհատական կարգով վիզաների շուրջ որոշում կկայացնի՝ հետեւելով ամերիկյան օրենսդրությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախօրեին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզա ստացողների հերթ էր գոյացել, քանի որ օգոստոսի 22-ը վերջին օրն էր, երբ ԱՄՆ դեսպանատունը վիզա էր տրամադրում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



