Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը քննարկելու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Սպասվում է, որ Չավուշօղլուն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ կքննարկի սեպտեմբերին սպասվող անկախության վերաբերյալ հանրաքվեի հետ կապված մի շարք հարցեր:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անվանել է կոպտագույն սխալ ու հայտնել, որ երբեք չի ընդունի դրա արդյունքները:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



