Դի Կապրիոն գլխավորել Է «Ֆորմուլա E»-ի Էլեկտրամոբիլների տարածման կոմիտեն
INTERNATIONAL NEWSԱմերիկացի նշանավոր դերասան, «Օսկար»-ի հնգակի անվանակարգորդ Լեոնարդո դի Կապրիոն գլխավորել Է «Ֆորմուլա E» կոմիտեն, որի հիմնական խնդիրը միջոցների հանգանակումն Է Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների զանգվածային օգտագործման առաջխաղացման համար: Այդ մասին, Õ �աղորդվում Է ավտոմոբիլային մրցարշավների պաշտոնական կայքում:
«Ֆորմուլա E»-ն բաց անիվներ ունեցող Էլեկտրամոբիլներով ավտոմրցարշավների դաս Է, որը հիմնվել Է 2012 թվականին: Դի Կապրիոն «Վենտուրի» թիմի սեփականատերերից մեկն Է, որը հանդես Է գալիս «Ֆորմուլա E»-ում: Դերասանը շրջակա միջավայրի հայտնի պաշտպան Է եւ այդ նպատակով ստեղծել Է սեփական բարեգործական հիմնադրամ:
Դի Կապրիոն ինքը հայտարարել Է, որ կցանկանար իրեն փորձել «Ֆորմուլա E»-ի բոլիդի ղեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



