Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել. Գլխավոր դատախազություն

SOCIETY

Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությանդեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210, առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով հանրապետությունում 403-ով կամ 25%-ով նվազել են ծանր, 25-ով կամ 21,6%-ով՝ առանձնապես ծանր, 9-ով կամ 25%-ով՝  հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները: 

2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով: 

Բարելավվել է այս հանցատեսակներով բացահայտման ցուցանիշը: 2016թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հանցագործության 1613 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 891-ը կամ 55,2%-ը, 2017-ին՝ 1210 ծանր հանցագործություններից բացահայտվել են 799-ը կամ 66,2%-ը: Առանձնապես ծանր հանցագործություն հանդիսացող  սպանության և սպանության փորձի 38  դեպքից  այս տարվա կիսամյակի տվյալներով բացահայտվել է 31-ը կամ 81,5%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության և սպանության փորձի 56 դեպքերից 44-ը կամ  78,5%-ը: 

Դրական դինամիկա է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է այդպիսի 560 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 497 դեպք: Նվազումը կազմել է 23,5%: 

2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերից ամենավտանգավորը հանդիսացող առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 109-ի դիմաց այս տարվա նույն ընթացքում՝ 73 դեպք, կամ 33%-ով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշում նույնպես բարելավում է արձանագրվել: Եթե 2016թ. առաջին կիսամյակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 109 դեպքերից բացահայտվել է 86-ը կամ 78,8%-ը, ապա 2017թ. առաջին վեց ամիսների արդյունքներով 73 դեպքերից բացահայտվել են 62-ը կամ 84,9%-ը: 

Դրական դինամիկա է գրանցվել նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի վիճակագրությունում: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով ավտավթարի 77, խուլիգանության 108 դեպք, մինչդեռ այս տարվա նույն ընթացքում՝ մահվան ելքով ավտավթարի 68, խուլիգանության՝ 84 դեպք: Մահվան ելքով ավտովթարի դեպքերի նվազումը կազմել է 11,7%, իսկ խուլիգանության դեպքերինը՝ 22,2 %: 

Բացահայտման ցուցանիշն  այս հանցատեսակներով նույնպես աճել է՝ 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով մահվան ելքով ավտավթարի հանցատեսակի պարագայում կազմելով 98,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,4%-ի դիմաց, խուլիգանությունների պարագայում՝ 95,2%,  նախորդ տարվա 83,3%-ի դիմաց: 

2016թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր ավազակության 31, իսկ  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 658 դեպք: Այս տարվա առաջին կիսամյակում  գրանցվել է ավազակության 17, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 368 դեպք: Այսինքն ավազակության դեպքերը նվազել են 14-ով կամ 45,2%-ով, իսկ   բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերը՝ 290-ով կամ 44,1%-ով: 

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալնելով նվազել են նաև կողոպուտի դեպքերը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 105-ի դիմաց 2017թ. առաջին կիսամյակում՝ 74 դեպք կամ 29,5%-ով պակաս: Այս հանցատեսակներով նույնպես բացահայտման ցուցանիշն աճել է. 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով ավազակության բացահայտումը կազմել է 76,4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,9%-ի դիմաց, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմել է 32,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,1%-ի դիմաց: Իսկ կողոպուտի բացահայտումը կազմել է 74,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69,5%-ի դիմաց: 

2017թ. առաջին կիսակյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 դեպքի դիմաց. աճը կազմել է 112,9%: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության շատ մեծ մակարդակ: Այս իմաստով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի էական աճը առավելապես պայմանավորված է այս հանցատեսակների դեմ պայքարում ցուցաբերվող հետևողականությամբ:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank