Երթեւեկության փոփոխություն Երեւանի եւս երկու խաչմերուկներում
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց եւ Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա եւ Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



