Ոչ ոք չէր ցանկանում օգնել այս երեխային, բայց գտնվեց մեկը, ով սիրով արեց դա
LIFE
Անծանոթ մարդկանցից մի փոքր զգուշանալը լավ բան է, սակայն՝ ոչ միշտ։
Վերջերս մի դպրոցական երեխա թակել է իրենց գրեթե բոլոր հարևանների դռները, որպեսզի օգնեն իրեն։ Նա ոչ ոքի չէր ճանաչում, հարևաններն էլ նրան չէին ճանաչում, հավանաբար ինչի պատճառով էլ բոլորը հրաժարվեցին նրան օգնելուց։
Բայց երբ նա հուսահատորեն թակեց մեկ այլ մարդու՝ Բրայան Սմիթի տան դուռը, վերջապես գտավ մեկին, ով սիրով օգնեց նրան։
Ահա Բրայանի՝ Ֆեյսբուքում կատարած գրառումը, ինչը կարդալուց հետո ամեն ինչ պարզ կլինի ձեզ համար։
«Մի փոքր երեխա այսօր թակում էր տանս դուռը։ Արթնացա ու ճիշտն ասած՝ մի փոքր բարկացա։ Բացեցի դուռն ու հարցրի, թե ինչ կա, ինչի համար է եկել(նախկինում երբեք չէի հանդիպել նրան, չէի ճանաչում)․․․ Ասաց, որ բաց է թողել դպրոցական ավտոբուսը ու բոլորը հրաժարվում են նրան դպրոց հասցնել․․․ ուղղակի ասացի՝ լավ, հերիք է․․․ անգամ չէի հասցրել ատամներս լվանալ, արագ վերցրի մեքենայիս բանալիները, հագա սպորտային կոշիկներս ու միասին դուրս եկանք տանից։
Գնա և կրթություն ստացիր, եղբա՛յր։
Ահա, թե ինչ պետք է մեծ եղբայրն անի իր փոքր եղբոր համար»։
Իսկ հիմա ողջ համացանցը նրան ուղղակի շնորհակալություն է հայտնում այդ քայլի համար։ Շատերն են գրել, որ իրենք նույնպես կօգնեին, եթե մի երեխա գար ու խնդրեր, որ իրեն դպրոց տանի․ չէ՞ որ ոչ բոլոր երեխաներն ավտոբուսը բաց թողելուց հետո կցանկանային անպայման հասնել դպրոց և բաց չթողնել ոչ մի դաս։




















































