Ռոստովի մարզի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել ամբողջ Ռոստովի մարզում՝ Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել ամբողջ Ռոստովի մարզի տարածքում: Սա դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակ է», - ասել է նախարարն արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման կառավարության գործկոմի նիստում:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել միայն Դոնի Ռոստով քաղաքում:
Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի տասնյակ տուն է վառվել: Դրանից բացի, մի քանի տասնյակ մարդ դիմել է բուժօգնության:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



