Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Հերոսից՝ «հերոս», մի քայլ

ANALYSIS

Հերոս բառի իմաստը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է այն նշանակում: Բացատրական բառարաններում «հերոս» բառը բացատրվում է այսպես՝ մարդ, ով սխրանքներ, սխրագործություններ կարատելով աչքի է ընկնում, անուն հանում և իր դարաշրջանին հատուկ բնորոշ գծերը մարմնավորելով` դառնում շրջապատի հիացմունքի ու ընդօրինակության «առարկան»:

Այսինքն, հերոսը նա է, ով նախ շրջապատին չի խաբում, չի թալանում, չի հարստահարում, վարում է օրինակելի կյանք և մաքուր հետագիծ թողնելով` իր ու իր միջավայրի համար կերտում է դեպի լուսավոր ապագա տանող ճանապարհ: Քանի որ պատմությունը, ցավոք, ճշգրիտ գիտություն չէ, այլ գրվում է սովորական մարդկանց թեթև ձեռքով, ապա ժամանակի հեռվից դժվար է ասել, թե իրականում տվյալ անձն, ով իր ժամանակին ընկալվել է որպես հերոս, դրանից հետո ինչ «տիտղոսի» կարժանանա:

Ամեն դեպքում, երկու դեպքում էլ գործ ունենք հասարակության ընկալումների հետ: Եվ կախված այն բանից, թե տվյալ ժամանկաշրջանում ինչպիսին են եղել դրանք, հերոսը կարող է շարունակել վայելել իր փառավոր «կոչումը», կամ շատ արագ հայտնվել պատմության աղբանոցում: Հիմա, երբ ամեն ինչ իրար է խառնվել, դժվար է ասել, թե ով է մերօրյա հերոսը: Չի բացառվում, որ տարիներ հետո, կարող է, այնպիսի մարդկանց անուններ լսենք, որ գերեզմանում ննջելիս նույնիսկ դիվադադար լինենք: Բայց մեր դիվադադարը ոչ ոք չի տեսնի: Ու այն ժամանակ էլ հաստատ կլիեն մարդիկ, ովքեր դեմքի խելոք արտահայտությամբ կփորձեն իրենց կարծիքը փաթաթել հասարակության վզին, կբերեն փաստեր, փաստարկներ հասարակությանը համոզելու համար, որ իրենք են ճիշտը:

Ու երբ «թերթում» ես Հայաստանի անկախացման առաջին օրերի «թեզերն» ու պատմությունները և դրանք պրոյեկտում ներկայի վրա, հարց է ծագում, թե իրականում ովքեր են հերոսները: Նրանք՝ ովքեր Հայաստանը էկոլոգիական աղետից փրկելու «դրոշով» եկան ու հետո երկիրը «հանձնեցին» բորենիներին, թե նրանք, ովքեր արդեն երկար տարիներ, մի կտոր հաց ու խաղաղ երկինք ունենալու երազանքով ամեն օր անկողին են մտնում ու փառք տալիս Աստծուն:

Հիմա, երբ ազգովի կանգնած ենք էկոլոգիական աղետի շեմին, երբ հանքերը շարունակվում են անհասցե թալանվել, բնությունը տքում է իրեն հասցված վերքերից, հանկարծ հարց է ծագում` իսկ ո՞ւր են հերոսները:

Ո՞ր են այն մարդիկ, ովքեր ամբիոններից ճոխ-ճոխ գիտական ճառեր էին ասում, թե Հայաստանը կանգնած է էկոլոգիական աղետի շեմին, ու եթե շարունակի աշխատել «Նաիրիտը», բոլորս ազգովի կոչնչանանք: Այդ վա՛յ «գիտնականները», չգիտես ինչու, հիմա մեծահոգաբար լռում են ու ոչինչ չեն ասում, թե ամեն օր սննդի հետ քանի գդալ սինթետիկ ծագում ունեցող ու գենետիկորեն մոդիֆիկացված աղբ ենք ընդունում, որի աղետալի հետևանքներն արդեն տեսանելի է: Բա ինչի հիմա ոչ ոք դրոշ չի վերցնում ու չի աղաղակում, որ էկոլոգիական աղետը վաղուց արդեն մտել է մեր ստամոքս ու առանց շտապելու սկսել է քայքայել ու թունավորել այն:

Հիմա հարց, ո՞վ է ժամանակի հերոսը: Նա, ով հասարակության այն ժամանակի ընկալումների չափումով կարողացել է ճարպիկ գտնվել ու անուն հանե՞լ, թե նա, ով իր լուռ գոյությամբ ամեն օր պայքարում է խմբակային «թունավորման» ու ապազգային այլ դրսևորումների դեմ: Մնում է հասկանալ, թե այս ֆոնին ինչ կապ ունի, թե որ փողոցը կամ այգին ում անունով է կոչվում: Կան քաղաքներ, որտեղ փողոցներն ընդամենը թվերով են իրարից առանձնանում, ու դրանից ոչ ոք երբեք իրեն դժբախտ ու լքված չի զգում:

Այնպես, որ հերոսների մասին խոսելիս հարկավոր է մի քիչ զգույշ լինել ու քիչ աղաղակել: Երկրի ու ժողովրդի բարեկեցության համար մտահոգվողներն ավելի լավ է այլ դաշտում մենամարտեն, քան ժամանակ վատնեն պատմության արխիվներից ու անցյալի էջերից մեջբերումներ անելու վրա:

Արմինե Գրիգորյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation