Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում
SPORTՕգոստոսի 19-ից 20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը ներկայացրել են պատանիների Արման Միսկարյան - Ռազմիկ Հակոբյան եւ աղջիկների Վերոնիկա Կոշկարյան - Սվետլանա Մարգարյան թիմերը: Մեր լողափնյա վոլեյբոլիստները մակարդակով ավելի բարձր մրցակիցներին պարտվել են բոլոր խաղերում եւ զբաղեցրել իրենց ենթախմբերի հինգերորդ տեղերը:
Մրցաշարի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի պատանիների եւ աղջիկների հավաքականները:
Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան խաղային զույգը կմասնակցի օգոստոսի 24-ից 27-ը Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



