Գեղարքունիքում «ԳԱԶ-53» բեռնատարը շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 64 տան մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ.) առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով՝ 1969 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



