Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլաննիր Twwitter-ի միկրոբլոկում կոշտ պատասխան է ուղղել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքին, ով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում կարևոր դերակատարում ունեցած Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը` որպես ամոթ»:
Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



