ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները
POLITICSՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: Ինչպես տեղեկացրին Օրենսդրության կարգավորման ազգայÕ �ն կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկ այլ առաջարկով ուժը կորցրած է ճանաչվել բորսային (ոչ ֆոնդային) առեւտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, քանի որ Լիցենզավորման մասին օրենքով բորսային (ոչ ֆոնդային) առեւտրի կազմակերպման գործունեության լիցենզիա չի նախատեսվում:



