Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Ինտերպոլի միջազգային հետախուզման համակարգը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըի նկատմամբ, որին ձերբակալել էին Իսպանիայում: Ավելի ուշ՝ Բեռլինի միջամտությունից հետո, Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված լրագրողին:
Ակհանլըի ազատ արձակման առիթով իր գոհունակությունը հայտնած Մերկելը նշել է, որ թեմայի վերաբերյալ իրենք կապ են պահպանում Իսպանիայի իշխանությունների հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



