«Ջոն Մակքեյնը» Սինգապուրից ոչ հեռու բախվել Է նավթատար լցանավի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջոն Մակքեյն» հրթիռային Էսկադրային ականակիրը Մալակկայի նեղուցի շրջանում բախվել Է լիբերիական դրոշի ներքո ընթացող նավթատար լցանավի: Օգոստոսի 20-ին այս մասին հաղորդել Է The New York Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բախման հետեւանքով հինգ նավաստիներ տուժել են, եւս 10-ը համարվում են կորած: Առկա տեղեկատվությամբ՝ վնասվել Է նավի խելային մասը: Այժմ Էսկադրային ականակիրն իր ընթացքով շարժվում Է դեպի Սինգապուրի նավահանգիստ: «Ջոն Մակքեյնն» Առլի Բերք տիպի Էսկադրային ականակիր Է: Կառուցվել Է Bath Iron Works նավաշինարանում, գրանցված Է Ճապոնիայի Յոկոսուկայի ծովային կայանում: Նավը ջրարկվել Է 1992 թվականին, շահագործման Է հանձնվել 1999 թվականին: Նավն անվանվել Է ԱՄՆ-ի նավատորմի ծովակալներ Ջոն Ս. Մակքեյն Կրտսերի եւ Ջոն Ս. Մակքեյն Ավագի պատվին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 20-ին «շատ վատ» Է համարել «Ջոն Մակքեյն» Էսկադրային ականակրի հետ պատահած միջադեպը: «Դա շատ վատ Է»,- ասել Է նա լրագրողներին՝ արձակուրդից հետո Սպիտակ տուն ժամանելուց հետո:



