Yerevan, 11.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օգոստոսի 21-ի օրվա աստղագուշակը

LIFE
Խոյ: Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե  ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք  այն ամենն, ինչ ծրագրել եք:
 
Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողանաք կիսել ձեր բոլոր ապրումները, վախերն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք,  կհետևեք  խորհուրդներին:
 
Ցուլ: Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը՝ ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մարդկային հարաբերությունների հարցում, անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը:
 
Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:
 
Երկվորյակ: Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել, ապա դա միայն օգտակար և արդյունավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները: Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել:
 
Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել:  Այսօր, ձեր գործարարական հոտառության շնորհիվ, հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գործարքներ:
 
Խեցգետին: Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և, անգամ ցասման պահին, արժանապատիվ վարք դրսևորել:
 
Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն, լինի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:
 
Առյուծ: Օրվա հիմնական խնդիրը  զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:
 
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:
 
Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ,  գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և  հետաքրքիր փորձեր անելու համար:
 
Նա, ով վաղուց ի վեր վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու  անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:
 
Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք, ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույլ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:
 
Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:
 
Կարիճ: Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:
 
Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք հնարավորինս արագ հարթել իրվիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը:
 
Աղեղնավոր: Ծրագրերում, այսօր, էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն, փոխարենը, դրանցից նոր մտահաղացումներ կծնվեն: Հրաշալի կդասավորվեն ուղևորությունները:
 
Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը  ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թանկարժեք նվերների:
 
Այծեղջյուր: Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում, անգամ մանր խնդիրները քիչ հավանական են: Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում, մտածեք դրանց շուրջ:
 
Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:  Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորությունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:
 
Ջրհոս: Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար, գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել, այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշխատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս:
 
Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրույցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:
 
Ձկներ: Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույ չեք տա ընկճվել: Բարդ իրավիճակներում հայտված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք  նրանց:
 
Էներգիայի հոսք առանձնապես չեք զգա, սակայն,ինքնազգացողությունից   դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:
20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025