Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Հայտարարվել է «Բիս-1» բարդության աստիճան
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 եւ թիվ 9/1 տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 22:08-ին։
Այրվել են թիվ 7 (100 քմ), թիվ 9 (150 քմ) եւ թիվ 9/1 (150 քմ) տան տանիքների փայտե կառուցատարրերը եւ թիվ 7 տան տանիքի տակ կուտակված (5 խմ) տախտակներ (2 խմ):
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



