Դամասկոսում ցուցահանդեսի հրթիռակոծության ժամանակ հայ դիվանագետները չեն տուժել
INTERNATIONAL NEWSԴամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել, գրված է Սիրիայում Հայաստանի դեսպանատան Twitter միկրոբլոգում։
«Հայ դիվանագետները հրթիռակոծության հետեւանքով չեն տուժել։ Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան», ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դամասկոսում ահաբեկիչների կողմից միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է չորս ու վիրավորվել առնվազն եւս չորս մարդ։ Ցուցահանդեսը այս տարի առաջին անգամ է անցկացվում Դամասկոսում վեցամյա ընդմիջումից հետո։ Հրթիռակոծությունը եղել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանում գտնվող զինված խմբավորումների կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



