Յանայի և Սուրենի ծովափնյա հանգիստնն ու դստեր տարեդարձը
LIFEՀաղորդավար ամուսիններ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն օրերս են վերադարձել Վրաստանից: Բաթումիում նրանք վայելել են ամառային արձակուրդներն ու նշել դստեր տարեդարձը:
«Բաթումիում մեր սեփական տունն ունենք, այդ իսկ պատճառով հանգստի ամենալավ տարբերակն այնտեղ է: Ադելի հետ բավական ուրախ ու հագեցած օրեր ենք անցկացրել, չենք նկատել, թե ինչպես են անցել այդ 10 օրերը: Զբոսայգիներ ենք հաճախել, դելֆինարիումում, ջրաշխարհում եղել: Մի լավ զբոսնել ենք, լողացել»,- ասել է Յանան՝ նշելով, որ դստեր ծննդյան օրն անցկացրել են Բաթումիի ջրաշխարհում:
«Ուրախ ծննդյան օր ունեցավ՝ ե՛ւ ինքն էր գոհ, ե՛ւ մենք: Իր խնդրանքով փոքրիկ շոկոլադե տորթ էինք գնել: Ինքնուրույն երազանք մտապահեց ու փչեց մոմերը, չի բարձրաձայնել երազանքը, որ շուտ իրականանա»,- պատմել է հաղորդավարուհին:
Ամուսիններն աշնանը առանց աղջնակի կմեկնեն հանգստի. «Դեռ հստակ չենք որոշել, որ երկիր կմեկնենք, տարբերակներ ենք քննարկում: Ես էկզոտիկ հանգստի կողմնակից եմ, երեւի այդպիսի մի վայր կընտրենք»,- ասել է Յանան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...






