Ո՞վ է տարածել Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կրքոտ համբույրի տեսանյութը և ինչպես պատժվեցին մեղավորները
LIFE
Օրեր առաջ ողջ համացացը թնդում էր Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կրքոտ համբույրի տեսարանով։ Դա բազմաթիվ քննարկումների առիթ տվեց, անգամ մարդիկ սկսեցին խոսել, որ դերասաններն արդեն չեն թաքցնում իրենց հարաբերությունները։
Սակայն Աշոտը հանդես եկավ հայտարարությամբ՝ Ժամանակի հետ ամեն բան պարզ կլինի, եւ մեղավորները կպատժվեն։
Boomnews.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում ու ինչ ընթացք ունեցավ այս պատմությունը։
Օրեր անց բացվեց գաղտնիքը՝ կադրերը նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալից են, որի գլխավոր դերերում Սոֆյան ու Աշոտն են։
Իսկ ինչպե՞ս են նկարահանման հրապարակից այդ կադրերը հայտնվել համացանցում։ Չէ որ նկարահանման ընթացքում ֆիլմի նկարահանող կազմից բացի հրապարակում ոչ ոք չի լինում։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ Սոֆյան ու Աշոտը տեղյակ էին, որ իրենց նկարում են։ Չի բացառվում նույնիսկ, որ տեսանյութը համացանցում է հայտնվել նրանց թույլտվությամբ, անգամ ցանկությամբ։ Եվ փաստորեն, իրենք անմիջական մասնակցություն ունեն համացանցում իրենց մասին տեղեկությունների շրջանառմանը։ Իհարկե, ո՞վ չի ցանկանա անընդհատ քննարկման առարկա լինել։
Իսկ ինչպե՞ս պատժվեցին մեղավորները, ինչպես խոստացել էր Աշոտը։
Մեղավորները պատժվեցին հանրության սիրով ու ուշադրությամբ։




















































