Ազատվում ենք ներաճած մազերից
LIFE
Ներաճած մազերի խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով:
Ապա անհրաժեշտ է մաքրող սքրաբ օգտագործել, որը կօգնի հեռացնել մաշկի մեռած բջիջները: Բացի այդ, չի կարելի առանց հատուկ գելերի կամ հեղուկների սափրել ոտքերը
: Անհրաժեշտ է սոդայով և ջրով խյուս պատրաստել: Լոգանքից հետո խյուսը քսեք մաշկին, շրջանաձև շարժումներով մերսեք մաշկի այն հատվածը, որտեղ ներաճած մազեր կան: 2 օր անց կարող եք էպիլյացիա անել:
Շաքարային սկրաբները ներաճած մազերի դեմ լավագույն միջոց են: Դրա համար անհրաժեշտ է 2 ճ/գ շաքար, 1 ճ/գ ժոժոբայի յուղ և 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ: Գլիցերինը և ասպիրինը հավասար չափաքանակով խառնեք, քսեք մաշկին և թողեք մնա 1 ժամ: Ապա լվացեք մաշկն ու մանկական քսուկ քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը :




















































