Ճապոնիան արձակել է «Միտիբիկի» արբանյակը GPS-ի սեփական նմանօրինակ ստեղծելու համար
INTERNATIONAL NEWSՃապոնիան արձակել է «Միտիբիկի» արբանյակը GPS-ի սեփական նմանօրինակ ստեղծելու համար: Սա երրորդ տիեզերական սարքն է, որն արձակվել է H-IIA ծանր տանող հրթիռի միջոցով:
Մեկնարկը տեղի է ունեցել Թանեհասիմա տիեզերակայանից, հեռարձակումը կատարվել է ուղիղ եթերում:
Տիեզերական օբյեկտի արձակումը հաջող է անցել: Սարքը H-IIA ծանր տանող հրթիռից անջատվել է Երկրի մակերեւույթի վրա մոտ 420 կմ բարձրությամբ եւ շարժումը շարունակել է հանձնարարված հետագծով:
Ճապոնիայի կառավարության ծրագրով 2018 թվականին խմբավորումը կմեծանա մինչեւ 4 արբանյակ: Դրանք կօգտագործվեն GPS գլոբալ դիրքավորման ամերիկյան համակարգի լրացման համար, հայտնում է «Իզվեստիան»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



