Ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարը. El Español
INTERNATIONAL NEWSԲարսելոնայում հարձակումներ իրականացրած ահաբեկիչները սկզբում այլ ծրագրեր են ունեցել:
Ինչպես հաղորդում է El Español պարբերականը, հարձակման նախնական ծրագրով նախատեսվում էր երեք միկրոավտոբուս պայթեցնել զբոսաշրջային քաղաքի 3 ամենամարդաշատ վայրում, որոնցից մեկը՝ Սուրբ ընտանիքի տաճարում (Սագրադա Ֆամիլիա):
Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկիչները մտադիր էին երեք միաժամանակյա հարձակում իրականացնել: Ահաբեկիչների թիրախների թվում է եղել 1882-ից մասնավոր նվիրաբերություններով կառուցվող և ինքնատիպ ճարտարապետությամբ հայտնի տաճարը՝ ըստ հանրահայտ կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծի:
Ենթադրվում է, որ ականպատ միկրոավտոբուսները պահվում էին Ալկանսար քաղաքի տարածքում:
Հիշեցնենք, որ ոստիկանների հաղորդմամբ՝ օգոստոսի 17-ին Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած ահաբեկիչը հինգ սպանված ահաբեկիչների թվում է:



